Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ 41-ամյա Սոնյա Ավետիսյանը դեռ չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խնձորեսկի գյուղապետ Սերյոժա Հայրապետյանը:

Նա նշեց, որ իրենք եւս օգնում են որոնման աշխատանքներին, կնոջ եղբայրը, հայրը եւս տեղյակ չեն նրանից: Վերջին անգամ կնոջը տեսել են գյուղի զորամասի մոտ՝ ինչ-որ մեքենայի սպասելիս: Դեպքի օրը նա տնից դուրս է եկել՝ ասելով, թե տեղ է գնում, եւ այլեւս չի վերադարձել: Գյուղապետն ասաց, որ կնոջ մոտ թեթեւակի հոգեկան շեղումներ կան, ընտանիքում էլ անհաշտություններ են եղել: Ամուսինը վստահեցրել է, որ դեպքի օրը որեւէ լուրջ վիճաբանություն չի եղել:

Նրանք երեխաներ չունեն, զբաղվում են տարբեր աշխատանքներով՝ գյուղատնտեսական, անասնապահական եւ այլն:  Կնոջ ամուսինը՝ Արթուր Կյալունցը, մասնակցել է ղարաբաղյան պատերազմին: