News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Բրիտանացի եւ ամերիկացի գիտնականները հաստատել են, որ նպատակի գիտակցումն ու կյանքի իմաստն այն երկարացնում են նույնքան, որքան մարդու բարեկեցությունն ազդում է կյանքի տեւության վրա:

Ըստ «Russian Today»-ի, Լոնդոնի համալսարանական քոլեջի հետազոտողները, համագործակցելով Փրիսթոնի համալսարանի եւ Նյու Յորք նահանգի համալսարանի ամերիկացի գործընկերների հետ փորձել են պարզել, թե ինչն է մարդուն օգնում ավելի երկար ապրել:

Լոնդոնի համալսարանական քոլեջի համաճարակաբանության եւ առողջապահության ինստիտուտի տնօրեն Էնդրյու Ստեպտոյի գլխավորած հետազոտության ընթացքում գիտնականները հատուկ հարցաշարեր են կիրառել, որպեսզի չափեն մասնակիցների բարեկեցության տեսակը՝ կապված նպատակի գիտակցման եւ կյանքի իմաստավորման հետ:

Փորձի ավարտին գիտնականները հաստատել են, որ տարեց մարդիկ, որոնց բարեկեցությունն ու կյանքի իմաստավորման մակարդակը բարձր է եղել, 30 տոկոսով ավելի հազվադեպ են մահացել հետազոտության ընթացքում եւ 2 տարի ավելի են ապրել, քան երկրորդ խմբում հայտնվածները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ