News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Շատերը տառապում են կպչուն ֆոբիաներով: Օքսֆորդի համալսարանի դոկտոր Անդրեա Ռեյնեկեի կարծիքով գոյություն ունի դրանց բուժման արդյունավետ միջոց: Անհրաժեշտ է դեմ առ դեմ հանդիպել ֆոբիայի օբյեկտին, բայց վերահսկվող միջավայրում:

Դոկտորն իր մեթոդը կիրառել է արախնոֆոբիայով (սարդերի հանդեպ վախ) տառապող մարդկանց նկատմամբ, հաղորդում է Meddaily-ն: Այն հայտնի է որպես միասեսիոն կոգնիտիվ վարքագծային թերապիա, որը հենվում է անմիջական շփման վրա: Օրինակ, մարդուն 15 րոպե փակելով խորդանոցում, ըստ մեթոդի, կարելի է մարդուն բուժել խուճապային հարձակումներից եւ խանգարումներից: Իհարկե, մարդը պետք է մտածի, որ իրեն փակի տակ են պահելու ողջ գիշեր:

15 րոպե անց մարդու անհանգստությունն ու վախը սկսում է պակասել: Փորձը ցույց է տալիս, որ նման մոտեցումն օգնում է դեպքերի 1/3-ի դեպքում:

Պարզապես պետք է ուղեղին ստիպել ընդունել վախի օբյեկտը: Օրինակ, նա օգնել է մի մարդու, որը 16 տարի շարունակ տառապում էր խուճապային հարձակումներից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ