News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Ամեն տարի մարդիկ ավելի ու ավելի վաղ են սկսում պատրաստվել Սուրբ Ծննդյան տոնին: Նման եզրահանգման է եկել Բրիտանական Թագավորական վիճակագրական ընկերակցությունը:

Հետազոտությունն անցկացրել է ընկերակցության երիտասարդ վերլուծաբան Նաթան Քանինգեմը, ով վեց տարի շարունակ Google-ի որոնման համակարգում հետեւել է Ծննդյան եւ դրա հետ կապված տոների թեմայի փոփոխություններին:

Քանինգեմն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ 2007 թվականին արձակուրդների ժամանակ զգալիորեն ավելացել են «Սանտա Կլաուս», «նվերներ» եւ «էլֆ» թեմայով հարցումները:

Եթե հավատանք վիճակագրությանը, ապա ներկայում մարդիկ Ծննդյան տոնի մասին մտածում են առնվազն 3 ամիս ավելի շուտ, քան 2007 թվականին:

Այսպես, 2007 թվականին մարդիկ տոնի մասին սկսում էին մտածել մոտավորապես նոյեմբերի սկզբին, իսկ հիմա՝ արդեն օգոստոսի վերջին:

Ըստ Informing-ի, Նաթան Քանինգեմը հետազոտությունն անցկացրել է 2007-2013 թվականներին եւ այդ փորձի արդյունքները ցնցող է համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ