News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Ջրահովիտի գյուղի միջնակարգ դպրոցի 8 աշակերտները թունավորվել էին ջրից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ջրահովիտի գյուղապետ Համլետ Ղազարյանը:

Նա նշեց, որ որեւէ բան չի եղել, ընդամենը ջրի քլորացման հոտից երեխաները իրենց վատ են զգացել, ապահովության համար մի քանի ժամով տեղափոխել են հիվանդանոց, այնուհետեւ նորից վերադարձել են դպրոց: «Ջուրը անընդհատ մաքրում են, քլորացնում են, երեւի որ ծորակն էլ փակ է եղել, այդ հոտից վատ են զգացել, տարել են հիվանդանոց, հետո նորից բերել դասի»,-ասաց գյուղապետը

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին` ժամը 17.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գաստրո ինդեստինալ սինդրոմ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Ջրահովիտ գյուղի անչափահաս 8 բնակիչներ:Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 13.00-ի սահմաններում, Ջրահովիտ գյուղի միջնակարգ դպրոցում վերը նշված երեխաների ինքնազգացողությունը վատացել է, և նրանք տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ստացել են համապատասխան բուժօգնություն ու դուրս են գրվել: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ