News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հին տոմարով նոր տարին նշվում է հունվարի 14-ին, որը համարժեք է հունվարի 1-ին: Ներկայումս հին եւ նոր տոմարների միջեւ տարբերությունը 13 օր է: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին, հաղորդում է Qahana.am-ը:

Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582թ. հոկտեմբերին:

Հռոմի Գրիգոր 13-րդ պապը նկատեց, որ Հուլյան (հին) տոմարը մինչեւ 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն: Այդ տարբերությունը հայտնի եղավ գարնանային գիշերահավասարից` մարտի 21-ից, որովհետեւ գարնանային գիշերահավասարը փոխանակ 325թ., Նիկիայի ժողովի որոշման համաձայն մարտի 21-ին հանդիպելու, հանդիպել էր մարտի 11-ին` այսինքն 10 օր առաջ: Այդ պատճառով Գրիգոր 13-րդ պապը հմուտ աստղաբաշխների մասնակցությամբ ժամանակի հայտնի աստղագետների եւ մաթեմատիկոսների հաստատեցին նոր տոմարը:

Գրիգոր 13-րդը կարգադրեց 1582թ. հոկտեմբերի 4-ին (հինգշաբթի) հաջորդող համարել ուրբաթ` հոկտմբերի 15-ը` բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325 – 1582 թթ ընթացքում: Այսպիսով 1583թ-ից սկսած գիշերահավասարի սխալն ուղղվեց:

16- 20-րդ դարերի ընթացքում հուլյան (հին) եւ գրիգորյան (նոր) տոմարների միջեւ տարբերությունը կազմեց 13 օր: 21-րդ դարի կեսերին հուլյան (հին) եւ գիրգորյան (նոր) տոմարների միջեւ տարբերությունն արդեն կկազմի 14 օր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ