News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հարվարդի համալսարանը (ԱՄՆ) 14 տարի շարունակ հետեւել է 100 հազար կամավորների սննդակարգին եւ առողջական վիճակին ու հանգել եզրակացության, որ ամեն օր շիլա ուտելու սովորությունը երկարացնում է կյանքը եւ նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը:

Օրական ընդամենը 28 գրամ հատիկավորները կամ փաթիլները բավարար են առողջությունն ամրապնդելու համար, իսկ յուրաքանչյուր լրացուցիչ չափաբաժինը 9%-ով նվազեցնում է սրտի եւ ուղեղի կաթվածից մահացության վտանգը:

Ըստ Kedem-ի, ամբողջական հատիկավորներից շիլա ասելով հետազոտողները նկատի ունեն վարսակի փաթիլներից, շագանակագույն բրնձից, հնդկաձավարից, ցորենից պատրաստված շիլաները:

Դրանցում կան ցողուններ, որոնք անհրաժեշտ են աղիների նորմալ միկրոֆլորայի պահպանման համար, ուտելիքի սննդարար նյութերի լիարժեք յուրացմանն ու իմունային համակարգի ուժեղացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ