News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մանուկ տարիքում ինքնուրույնությունը ոչ միայն օգնում է ապագայում առանց դժվարության հաղթահարել ցանկացած խոչընդոտ եւ լուծել խնդիրները, այլեւ զարգացնում է ինտելեկտուալ ունակությունները:

Մոնրեալի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են 3 տարեկան 80 փոքրիկներ՝ իրենց մայրերի հետ: Ըստ Informing-ի, երեխաներին խաղի տեսքով առաջադրանքներ են տվել՝ կապված ծրագրման, ուշադրության եւ միաժամանակ մի քանի խնդիրների լուծման հետ:

Պարզվել է, որ այն երեխաները, որոնց մայրերը խրախուսել են նրանց ինքնուրույնությունը, ավելի արագ ու ավելի լավ են հաղթահարել առաջադրված խնդիրները: Իսկ այն երեխաները, որոնց մայրերն ինքնուրույնություն չեն ներարկել, դժվարություններ են ունեցել:

Մասնագետները հանգել են եզրակացության, որ մանկությունից ներարկվող պատասխանատվությունն ու ինքնուրույնությունը դրական են ազդում ինտելեկտի զարգացման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ