News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հարվարդի առողջապահության դպրոցի գիտնականները հանգել են եզրակացության, որ սուրճի սիրահարներն ավելի քիչ են հակված ինքնասպանություն գործելուն, քան նրանք, ովքեր ընդհանրապես սուրճ չեն խմում:

The Times of India-ի փոխանցմամբ, 16 տարի տեւած հետազոտությանը մասնակցել է ավելի քան 200 հազար մարդ: Մասնագետները համեմատել են օրական 2-4 գավաթ սուրճ ըմպող եւ այն ընդհանրապես չօգտագործող կամ առանց կոֆեինի սուրճ նախընտրող մարդկանց շրջանում ինքնասպանության վտանգը:

Ըստ Comments.UA-ի, հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ օրական 2-4 գավաթ սուրճ ըմպող մարդկանց շրջանում ինքնասպանություն գործելու վտանգը 50%-ով պակաս է եղել:

Նախկինում էլ սուրճը կապում էին կանանց շրջանում դեպրեսիայի վտանգի նվազեցման հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ