News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

2015 թվականի գարնանը Վալենսիայում աշխատանքն է սկսելու Մետաքսի թանգարանը: Այն տեղակայված է Մոնկադայում, մահանգի վարչական կենտրոնից 14 կմ հեռավորությամբ: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, լողափերի բացակայության պայմաններում դժվար է զբոսաշրջիկների գրավել: Այստեղ հույս ունեն ճամփորդողներին գրավել էքսկուրսիայի համար նախատեսված նոր հաստատությամբ:

Մոնկադայի պատմությունը միշտ սերտորեն կապված է եղել մետաքսի արտադրության հետ: Հարյուրամյակներ առաջ տեղի բնակիչներն իրենց ձեղնահարկերում շերամ էին աճեցնում, իսկ հետո հայտնվել է Garin ֆաբրիկան:

Ըստ Noticia-ի, հետագայում, տարածաշրջանային օրենսդրության անկատարության եւ տնտեսական ծանր իրավիճակի հետեւանքով, գործարանը փակվել է: Բայց հիմա այն Մետաքսի թանգարանի վերածելու հնարավորություն է ընձեռվել:

Ներկայում ավարտվում է գործարանի շենքի վերանորոգումը, իսկ առաջին այցելուներին այստեղ կարող են ընդունել արդեն 2015 թվականի մայիսին: ՆԵրկայացվելու է 3 հազար ցուցանմուշ. մետաքսից իրեր, գործիքներ, գրքեր, նկարներ, հին սարքավորումներ եւ փաստաթղթեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ