News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական երկու զույգի, ովքեր իրենց նորածին աղջիկներին Նութելլա (Nutella) եւ Ելակ (Fraise) են կոչել, դատական կարգով հարկադրել են փոխել փոքրիկների անունները: Ըստ La voix du Nord պարբերականի, Վալանսիեն քաղաքի (Նող-Պա դը Կալե գավառ) դատական մարմինները կարծում են, որ նշված անունները վիրավորական են երեխաների համար:

Ըստ Lenta-ի, դատական գործերը հարուցվել են այն բանից հետո, երբ Վալանսիենի գրանցման վարչության աշխատակիցները պաշտոնական բողոք են ներկայացրել: Դրանից հետո միջամտել է քաղաքի դատախազը՝ ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ այդ անունները «կարող են խանգարել երկու աղջիկներին, երբ վերջինները մեծանան, նորմալ անձնական կյանք վարեն»:

Դատարանը դատախազության փաստարկներն էական է համարել՝ ծնողների գործողությունները ծաղրական անվանելով եւ պարզաբանելով, որ արդեն դպրոցական տարիքում հասակակիցները կարող են ծաղրել աղջիկներին:

Դատավճռի հրապարակումից հետո Ելակի (Fraise) ծնողներն առաջարկել են դստերը Ֆրեզին (Fraisine) կոչել: Այս անունը տարածված է եղել XIX դարում, եւ դատարանը հավանության է արժանացրել որոշումը: Երկրորդ երեխայի ծնողները երկար ժամանակ անտեսել են դատարանի ծանուցումը, քանի որ վճիռը հեռակա է կայացվել: Դրա համաձայն, Նութելլա անունով փոքրիկին Էլլա են կոչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ