News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքում հունվարի 26-ին հրազենային վնասվածքից մահացած Արթուր Իրիցյանն ամուսնացած էր, երկու երեխա ուներ: Այս մասին NEWS.am-ին ասաց Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանը, որի համագյուղացին է սպանված երիտասարդը:

Գյուղապետը նշեց, որ կատարվածը բոլորին է զարմացրել, պատճառների մասին այս խահին խոսելը վաղ է, քանի որ Արթուրն ու սպանության մեջ կասկածվող Արմեն Գորոյանը ընկերներ են եղել:

«Արթուրն էլ, Արմենն էլ արտագնա աշխատանքով էին զբաղվում: Չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել նրանց մեջ, հետաքննություն է իրականացվում: Իրար ընկերներ էին, թե վերջին շրջանում ինչ հարաբերություններ են ունեցել, չեմ կարող ասել»,- ասաց գյուղապետը:

Քննչական կոմիտեից էլ մեզ հայտնեցին, որ սպանության մեջ կասկածվող, Լիճք գյուղի բնակիչ Արմեն Գորոյանը այսօր՝ հունվարի 27-ին, վաղ առավոտյան ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Նա ձերբակալված է:

Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ հունվարի 26-ին՝ ժամը 16:05-ին «Մարտունու ԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրը «հոգեվարքային վիճակ, հրազենային վնասվածքով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արթուր Յուրիկի Իրիցյանը, ով հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քննությամբ պարզվել է, որ Իրիցյանին հրազենային վնասվածք է պատճառվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի սկզբնամասում գտնվող հուշարձանի մոտ: Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 4 հատ պարկուճ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք՝ Տիգրան Մեծ պողոտայում. ամեն ինչ սկսվել է «մի շեղ հայացքից»
Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը...
Ամենաշատ