News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

2014թ. Հայաստանից Եվրամիություն արտահանվող փայլաթիթեղի ծավալները ավելացել են։ Այս մասին վկայում են 2014թ. Հայաստանի արտաքին առեւտրի վիճակագրական տվյալները, որոնք հրապարակել է ՀՀ Ֆինանսների նախարարության Մաքսային ծառայությունը։

2014թ. հանրապետությունից մոտ 88.5 մլն դոլարի 30 հազար փայլաթիթեղ է արտահանվել, ինչը 10.1 տոկոսով ավել է, քան 2013թ.։ Արտահանման 86 տոկոսը կատարվել է դոլարով։ Անցյալ տարվա պես այս անգամ նույնպես Հայաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների ավելի քան 80 տոկոսը բաժին է ընկել փայլաթիթեղին (2014թ. կազմել է 87 տոկոս)։ 

Նշենք, որ ԵՄ արտահանման ծավալները ակտիվացել են այն բանից հետո, երբ 2013թ. դեկտեմբերին Եվրամիության դատարանը հանել էր 2009թ. սեպտեմբերին հայկական փայլաթիթեղի վրա դրված հակադեմպինգային մաքսերը։ Արտահանումը դեպի Եվրոպա շարունակվում էր մաքսերից ազատ անվանացանկով, բայց ավելի սահմանափակ քանակով։

Հատկապես մեծացել է արտահանումը դեպի Գերմանիա։ Եթե 2013թ. այն կազմում էր 56 տոննա, ապա 2014-ին՝ արդեն 2316։ Մի քանի տասնյակ տոննա փայլաթիթեղ է արտահանվել Իտալիա եւ Իսպանիա այն դեպքում, երբ 2013թ. դեպի այդ երկրներ արտահանում չի իրականացվել։ Գերմանիայից հետո ԵՄ ամենախոշոր ներկրողը եղել է Ավստրիան (372 տոննա)։

2014թ. արտահանման նոր շուկա դարձավ Թուրքիան՝ թեկուզ եւ փոքր ծավալներով (1.8 տոննա)։ Մերձավորարեւելյան երկրներից խոշոր ներկրողներ են Իրաքն ու Իսրայելը։ Մեկ տարվա ընթացքում Հայաստանը փայլաթիթեղ է արտահանել աշխարհի 17 երկիր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկիին…
Ամենաշատ