News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մասնագետներն ուսումնասիրել են մարդկանց վրա սթրեսի ազդեցությունը եւ պարզել, որ այն կարող է մարդու օրգանիզմի վրա դրական ազդեցություն ունենալ եւ մարդուն ինքնավստահություն հաղորդել:

Հետազոտողները պարզել են, որ սթրեսն ուղղակիորեն ազդում է մարդկանց ինքնավստահության վրա եւ ունակ է ինչպես նվազեցնել, այնպես էլ բարձրացնել այն: Դա կախված է մարդու ընդհանուր անհանգստության մակարդակից. եթե նա հակված է աշխարհը տեսնել մոխրագույն երանգներով եւ միջավայրը թշնամական ընկալել, ապա սթրեսը կարող է ավելի խորացնել իրավիճակը եւ նվազեցնում է ինքնավստահության մակարդակը:

Կյանքի հանդեպ դրական հայացքներով մարդկանց վրա սթրեսը միանգամայն այլ կերպ է ազդում. նրանք ավելի ակտիվ եւ իրենց ուժերին վստահ են դառնում:

Ըստ Gazeta-ի, գիտնականները հայտարարում են, որ իրենց բացահայտումը թույլ է տալիս մարդկանց սթրեսային իրավիճակը համարել ոչ թե անհաջողությունների հետեւանք, այլ դրանց պատճառ: Հնարավոր է՝ հիմա բժիշկները կկարողանան սթրեսի դեմ պայքարի ավելի արդյունավետ մեթոդներ մշակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ