News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Չիկագոյի համալսարանի հետազոտողները մի շարք գիտափորձեր են անցկացրել: Դրանցում ուսանողները պետք է գրավոր տեսքով իրենց մասին համառոտ պատմեին ընկերությունների ներկայացուցիչներին, որտեղ կցանկանային աշխատել: Գիտնականները նաեւ տեսագրել են ուսանողների պատմածը:

Ըստ Psych Central-ի, թեկնածուներին փորձագետների մի քանի խումբ է գնահատել: Առաջին խումբը տեսագրությամբ դիտել է բանավոր պատմությունը, երկրորդը՝ լսել ձայնագրությունը, իսկ երրորդ խումբը կարդացել է գրավոր բնութագրերը:

Թեկնածուների ձայնը լսած մասնագետները նրանց ավելի հաջողակ եւ խելացի են համարել, քան նրանց գրած բնութագրերը կարդացողները: Իսկ տեսանյութը դիտածների գնահատականը չի տարբերվել աուդիոտարբերակը լսած խմբի գնահատականից: Թեկնածուներն ավելի շատ դուր են եկել նրանց, ովքեր լսել են նրանց ձայնը:

MedDaily-ի փոխանցմամբ, երկրորդ գիտափորձի ժամանակ այն փորձագետները, որոնց համար թեկնածուների գրավոր բնութագրերը կարդացել է դերասանը, պոտենցիալ աշխատակիցներին ավելի խելացի են համարել, քան նրանք, որոնց թեկնածուներն ինքնուրույն են ներկայացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ