News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեկ բաժակ ջուրը կարող է օգնել լուրջ հարցերի եւ խնդիրների լուծման ժամանակ: Այս տեսությունը հաստատել են բրիտանացի գիտնականներն ու տարբեր սեռի ու տարիքի կամավորները:

Հետազոտության մասնակիցները՝ 40 հոգի, նախաճաշին միայն հացահատիկային բրիկետներ են ստացել, ճաշին՝ բրիկետ եւ մեկ բաժակ ջուր: Ուտելուց հետո գիտնականները կամավորների ինտելեկտուալ ակտիվությունը ստուգող թեստ են անցկացրել:

Ըստ Myjane-ի, արդյունքում պարզվել է, որ հեղուկի օգտագործմամբ ճաշը նկատելիորեն բարձրացնում է ռեակցիայի մակարդակը եւ խնդիրների լուծման արագությունը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ գիտնականները խորհուրդ են տալիս. որոշում ընդունելու անհրաժեշտության դեպքում հարկավոր է նախ մեկ բաժակ ջուր խմել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ