News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բազմաթիվ գիտական հետազոտություններ արդեն ցույց են տվել, որ գիշերային ժամերին կանոնավոր կերպով ուտելը նպաստում է այնպիսի հիվանդությունների առաջացման, ինչպիսիք են ճարպակալումը կամ շաքարախտը: Իսկ հիմա Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանի գիտնականների խումբը պարզել է, որ այդ վնասակար սովորույթը կարող է բացասաբար անդրադառնալ ուսումնառության պրոցեսի եւ հիշողության վրա:

Ըստ Kedem-ի, հետազոտության ընթացքում պարզվել է, որ ուշ գիշերը սնվելու դեպքում խախտվում են կենսաբանական գործընթացները, դա կարող է ազդել նաեւ մարդկանց պահվածքի վրա: Դա հակասում է մարդու բնական ցիրկադային ռիթմերին, որոնք մեր կենսագործունեությունը համադրում են շրջակա միջավայրի 24-ժամյա ցիկլի հետ:

Մասնագետները հույս ունեն ստացված արդյունքներն օգտագործել, որպեսզի հնարավորություն ունենան նոր լուծումներ գտնել անքնությունը բուժելու համար՝ փոխելով մարդկանց սնվելու սովորույթները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ