News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այովայի համալսարանի գիտնականները շուրջ 20 տարի հետեւել են 2.701 ընտանեկան զույգի: Հետազոտության սկզբում ամուսիններից մեկը 50 տարեկանն անց է եղել:

32% դեպքերում ամուսնությունն ավարտվել է ապահարզանով, իսկ 24% դեպքերում՝ ամուսիններից մեկի մահով: Ամուսնալուծություններ հաճախ գրանցվել են այն զույգերի շրջանում, որտեղ ամուսիններն ավելի երիտասարդ են եղել, իսկ մահ՝ նրանց շրջանում, որոնք ավելի տարիքով են եղել:

Ըստ The Daily Mail-ի, հետազոտության արդյունքում պարզվել է, որ զույգերը, որտեղ լուրջ հիվանդություն է ունեցել կինը, 6%-ով ավելի հաճախ են բաժանվել՝ ի տարբերություն այն ընտանիքների, որտեղ կինն առողջ է եղել: Ընդ որում, ամուսնու առողջական վիճակը չի ազդել ամուսնալուծության հավանականության վրա:

Գիտնականները պարզաբանել են. հիվանդությունը լուրջ հարված է հասցնում ամուսնությանը: Ֆինանսական խնդիրներ են առաջանում, որոնք կարող են հանգեցնել ամուսնալուծության: Առողջ ամուսինը հաճախ հիմնական խնամակալն է դառնում: Նա ստիպված է լինում ստանձնել ընտանեկան ու ֆինանսական ապահովության պարտականությունները:

Խնամքի որակը, MedDaily-ի փոխանցմամբ, վճռորոշ դեր է կատարում: Կանայք հիմնականում դժգոհ են լինում, որ ամուսինը խնամում է իրենց: Իրենց հերթին, տղամարդիկ, հատկապես՝ տարեց, պատրաստ չեն լինում կնոջը խնամել այնպես, ինչպես դա կաներ կինը: Կանայք սկսում են բարկանալ, եւ որոշ դեպքերում հենց իրենք են ապահարզան պահանջում:

Ավելի վաղ անցկացված մեկ այլ հետազոտություն ցույց է տվել. ամուսնությունն ամրապնդում են ֆիզիկական եւ հոգեկան առողջությունը: Ամենայն հավանականությամբ, հիվանդությունը կարող է կնոջը զրկել այդ առավելությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ