News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մեր ժամանակներում ամբողջ աշխարհում մեծ խնդիր է դառնում միայնության եւ սոցիալական մեկուսացման խնդիրը: Brigham Young University-ի գիտնականները նման եզրակացության են հանգել տարիքային տարբեր խմբի շուրջ 3 մլն ներկայացուցիչների բժշկական տվյալների վերլուծությունից հետո:

Մասնագետները հավաստում են, որ միայնությունը նույնիսկ կարող է կյանքի համար լրացուցիչ վտանգ դառնալ: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ երիտասարդության շրջանում միայնակությունը կարող է կապված լինել նաեւ մահացության հետ, ընդ որում, ավելի հաճախ, քան տարեցների շրջանում:

«Ներկայում միայնությունը վերելք է ապրում, եւ մենք ապագայում դրա հնարավոր համաճարակ ենք կանխատեսում»,- կարծում է հետազոտության հեղինակներից Թիմ Սմիթը:

Ըստ Informing-ի, մասնագետները նաեւ նշում են, որ միայնակությունը կարող է տարբեր ձեւեր ընդունել: Երբեմն պատահում է, որ մարդը շրջապատված է մեծ թվով մարդկանցով, սակայն հոգու խորքում անսահմանորեն միայնակ է զգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ