Հայաստանի ԱԳՆ-ում հաստատել են Եմենից Հայաստանի քաղաքացիներին տարհանելու տեղեկոեւթյունը: ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ Եմենից տարհանվել է ՀՀ մինչեւ 10 քաղաքացի: «Դեռեւս կոնկրետ տվյալներ չկան»,-ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 4-ին ռուսական կողմը շարունակել է Եմենից ռուսաստանցիների, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների քաղաքացիների տարհանման միջոցառումները:
«Տարհանվածների թվում են, մասնավորապես, 67 ՌԴ քաղաքացիներ, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Հայաստանի, Տաջիկստանի, մոլդովայի, Ղրղզստանի, նաեւ կուբայի, Եգիպտոսի, Սիրիայի ու Եմենի 245 քաղաքացիներ»,-հաղորդել է «Ինտերֆաքսը»:





























