News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով հարուցված քրեական գործը, ըստ ամենայնի, կկարճվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան, Եվրոպական դատական փորձաքննություն ինստիտուտի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ գործը կկարճվի կամ մահացած անձի մեղավորության կամ հանցակազմի բացակայության հիմքով: Ինչ վերաբերում է վթարի պատճառներին եւ հնարավոր մեղավորներին, փորձագետն ասաց, որ միանշանակ հրդեհը առաջացել է ավտոմեքենայի դիմացի մասում գտնվող «ռեդուկտորի» վնասման հետեւանքով, դրա միջոցով կարգավորվում է գազի ճնշումը եւ այն ուղարկվում է շարժիչին: «Այդ սարքը կոտրվում է, որից գազը դուրս գալով՝ հպվում է կրակ առաջացնող որեւէ բանի, առաջանում է հրդեհ: Նման մակնիշի մեքենաների վրա սովորաբար տեղադրվում են իտալական գազի բալոններ, որը չի կարող պայթել: Միանշանակ հրդեհի պատճառը ռեդուկտորի կոտրվելն է»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Արդյոք բարձր արագությամբ են երթեւեկել երիտասարդները, թե ոչ, փաստաբանն ասաց, որ միանշանակ ոչինչ չի կարող ասել, տարածքում կարծես տեսախցիկներ չկան: Միեւնույն ժամանակ, նա շեշտեց, որ եթե մեքենան նոր է արտադրված՝ 2011թ-ից հետո, ապա կունենա հատուկ «չիպ», որը սեւ արկղի պես մի բան է, որի միջոցով կվերծանեն մեքենայի երթեւեկման արագությունը:

Նա նաեւ ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մեքենայի մեջ ուղեւորների թիվը եղել է 7-ը, ինչը արդեն իսկ անվտանգության կանոնների խախտում է: Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ հավանաբար բախման պահին մեքենայի դռները ավտոմատ փակվել են, այդ պատճառով երիտասարդները չեն կարողացել կամ չեն հասցրել դուրս գալ եւ փրկվել:

Փորձագետը կասկածներ ունի, որ Հայաստանում կկարողանան պարզել վթարի պատճառը, քանի որ համապատասխան մասնագետներ չկան: Նա նշեց, որ ամենայն հավանականությամբ, այս վթարի պարագայում գործ ունենք վարորդի սխալ գործողության հետ, այլապես ինչի պետք է մեքենան հայտնվեր կողմնակում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փրկարար ծառայությունը հունիսի 6-ին, ժամը 00.39-ին, փրկարար ծառայությունում տեղեկատվություն է ստացել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան (առանց պ/հ) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել քարերին եւ բռնկվել: ՃՏՊ-ի հետեւանքով զոհվել են Տաշիր քաղաքի բնակիչներ՝ 1994թ. ծնված Վանիկ Մարդոյանը, 1991թ. ծնված Վահագ Ալբերտյանը, 1993թ. ծնված Արման Տոնոյանը, 1991թ. ծնված Գեւորգ Պողոսյանը, 1993թ. ծնված Կարեն Խաչատրյանը, Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչ, 1993թ. ծնված Գասպար Ղուկեյանը եւ Երեւանի բնակիչ՝ 1993թ. ծնված Արթուր Բալյանը:

Հրշեջ-փրկարարները կռունկի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա. ավտոմեքենան (5 զոհով) տեղափոխվել է Ստեփանավան քաղաքի ԲԿ-ի տարածք։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սամվել Վարդանյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարացվել է․ պաշտպանական կողմը կբողոքարկի դատարանի որոշումը
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է՝ «Ավտոբուսի գործով» Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի ժամկետը...
62-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող հրացանը
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի քննչական վարչություն…
Սանկտ Պետերբուրգում տղամարդիկ նկատողության պատճառով այրել են միգրանտ վարորդի մեքենան
Opel-ում գտնվող երկու անձանց դուր չի եկել պատասխանը, նրանք ծեծի են ենթարկել Toyota-ի վարորդին, որից հետո...
Ավտոերթի մասնակից վարորդը առանց ամրագոտու էր և ծխում էր. Մեքենան տեխզննում չէր անցել. նրա մոտ հոգեմետ դեղահաբեր են գտել
Հունիսի 5-ին, ժամը 17.10-ին, Արծվանիստ-Վարդենիս ճանապարհին ծառայություն...
Պայթյունից տուժած 33-ամյա Գևորգը գազալցակայանի հարակից առևտրի կենտրոնի սեփականատերն է. մանրամասներ դեպքից
 Գազալցակայանում գիշերը տեղի ունեցած պայթյունից տուժած 33-ամյա Գևորգ Չերքեզյանը լցակայանի հարակից տարածքում գտնվող մեծածախ առևտրի կենտրոնի սեփականատերն էր. ընտանիքի հետ այդ ժամանակ առևտրի կենտրոնում էր գտնվում...
Պայթյունից տուժածներից 2-ն ունեն մարմնի մակերեսի 60%-ի այրվածք՝ թոքերի վնասումով. Պայքարում ենք կյանքի համար. բժիշկ
Նրանք ունեն 3-4-րդ աստիճանի այրվածքների խորություն: Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է, կյանքի պայքար է գնում հիմա...
Ամենաշատ