Երեւանի Շենգավիթ համայնքում այսօր՝ օգոստոսի 26-ին, հայտնաբերվել է 40-ամյա Արմեն Կոստանյանի դին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նախնական տեղեկություններով՝ տղամարդն ինքնասպանություն է գործել իր տանը:
Ըստ Shamshyan.com-ի՝ տղամարդն ինքնասպանություն է գործել՝ մկրատով հարվածելով պարանոցին: Ըստ տեղեկությունների՝ ականատես է եղել մայրը, որն էլ ահազանգել է ոստիկանություն եւ շտապօգնություն: