News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Խախտել են Թբիլիսիի  հայ մշակութային գործիչների պանթեոնի` Խոջիվանքի համալիրի համաչափությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ալավերդու Չարենցի անվան դպրոցի պատմության ուսուցիչ Էդուարդ Շահվերդյանը:  Նա նշեց, որ հունիսի 13-ին մահացած  ՎՍՍՀ ժողովրդական արտիստ Սերիկ Շեկոյանին թաղելու համար քանդել են սալահատակը և հանգուցյալին թաղել հենց մայթի վրա՝  Խոջիվանքի  կենտրոնական մասում, որտեղ թաղված է Թումանյանը, Սունդուկյանը, Րաֆֆին, Արտեմ Լուսինյանը:

Էդուարդ Շահվերդյանը նշեց, որ  Սերիկ Շեկոյանը մահանալուց առաջ ցանկացել է, որ իրեն թաղեն իր ամուսնու՝ Վրաստանի ժողովրդական արտիստ Արտեմ Լուսինյանի կողքին: Այդ ցանկությունն իրագործողները, էդուարդ Շահվերդյանի խոսքով, բառացիորեն են հասկացել, եւ նրան թաղել են ամուսնու կողքը՝ մայթին,  ինչը խաթարել է  ամբողջ համալիրի տեսքը:

«Նրա ամուսինը 60 տարի առաջ է մահացել, կարող էին ամուսնու վրա թաղեին, համայնքում չկա՞ր հոգացավ մարդ, որ ասեր՝ այդպես փնթի ձևով նրան թաղել չի կարելի»,-ասաց Շահվերդյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. հունիսի 13-ին,  Թբիլիսիի հայկական թատրոնի դերասանուհի, Հայաստանի եւ Վրաստանի ժողովրդական արտիստուհի Սերիկ Շեկոյանին հուղարկավորել են ամուսնու` խորհրդահայ դերասան Արտեմ Լուսինյանի կողքին, որը 1963 թվականից թաղված է Խոջիվանքում:

Լուսանկարները Էդուարդ Շահվերդյանի Ֆեյսբուքյան էջից

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ