Ավելորդ քաշի դեմ պայքարում բոլոր միջոցներն էլ պիտանի են:  Ամերիկյան «LabDoor»  պարբերականի լրագրողները հետազոտություն են անցկացրել եւ պարզել են, որ անձեռոցիկի միջոցով պիցցա ուտելու սովորությունը մեծացնում է նիհարելու շանսերը: Նրանք համեմատել  են  պիցցայում ճարպերի պարունակությունը եւ կալորիականությունը  այն դեպքում, երբ պիցցան պատառաքաղով են ուտում եւ երբ ուտում են ձեռքով՝ անձեռոցիկի օգնությամբ: 

Պարզվել է, որ անձեռոցիկով բռնելուց հետո 13 գրամ ճարպից միայն 8,5 գրամն է մնում, իսկ մի բաժին պիցցայի կալորիականությունը նվազում է՝ 117 կիլոկալորիայից հասնելով 76 կիլոկալորիայի: Տարվա ընթացքում տարբերությունը կկազմի ավելի քան 3500 կիլոկալորիա, ինչը հավասար է ավելորդ ճարպի մեկ կիլոգրամի: Հետազոտողներն այն եզրակացությանն են հանգել, որ դա  կազմվածքին, սրտին եւ անոթներին վնաս չհասցնելով պիցցա ուտելու պարզ եւ վստահելի միջոց է, տեղեկացնում է  Kedem-ը: