News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 26-րդ գումարման ընտրությունների արդյունքում երեք կուսակցություններից ներկայացված հայ թեկնածուները կրկին պատգամավոր են դարձել։

Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ընտրացուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնող հայազգի Սելինա Դողանը պատգամավոր է վերընտրվել։

Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ընտրացուցակում 14-րդ հորիզոնականում գտնվող Մարգար Եսայանը նույնպես ընտրվել է։

Ստամբուլի 3-րդ ընտրատարածքում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության ընտրացուցակում  2-րդ տեղը զբաղեցնող Գարո (Կարապետ) Փայլանը կրկին պատգամավոր է դարձել։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ընդհանուր քվեատուփերի 80 տոկոսը հաշվել են, եւ ստացվել է հետեւյալ պատկերը․

«Արդարություն եւ զարգացում» կուսակցություն-49,3 տոկոս,

«Ժողովրդա-հանրապետական» կուսակցություն-25,4 տոկոս,

«Ազգայնական շարժում» կուսակցություն-11,9 տոկոս,

«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն-10,9 տոկոս։

Նշենք, որ ընդդիմությունը առարկություններ  է հայտնել բացված քվեատուփերի արդյունքների հետ կապված՝ շեշտելով, թե ավելի քիչ քվեատոփեր են բացվել, քան ներկայացրել ԿԸՀ-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ