Հայաստանի ընդդիմությունը զգուշանում է նախագահի մանեւրից, գրում է Radio France Internationale-ը՝ անդրադառնալով Հայաստանում սահմանադրական հանրաքվեին: Հոդվածում մասնավորապես ասվում է. «Պաշտոնապես սահմանադրական բարեփոխումները նախատեսված են կիսանախագահական համակարգից խորհրդարանականի անցնելու համար, որտեղ նախագահը հայտնվում է երկրորդական տեղում, իսկ գործադիր իշխանությունն ամբողջովին իր վրա է վերցնում վարչապետը:

Պետության ներկայիս ղեկավար Սերժ Սարգսյանը բացատրում է, որ սահմանադրական բարեփոխումները իշխանության համակարգն ավելի կայուն կդարձնեն: Սակայն ընդդիմությունն այստեղ տեսնում է իշխանության երկարաձգման մարտավարություն:

Սերժ Սարգսյանը պետք է իր լիազորությունները վայր դնի 2018թ.: Սակայն ոչինչ նրան չի խանգարում դառնալ վարչապետ, եթե նոր սահմանարդությունն ընդունվի:

Հենց դա էլ անհանգստացնում է Հայ ազգային կոնգրեսին եւ քաղաքացիական հասարակությանը, որն ամռանը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցեր էր կազմակերպել: Հիմա պարտության դեպքում նրանք պատրաստ են նորից փողոց դուրս գալ»: