Ազգային ժողովի Էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանի լիազորություններն այսօր՝ փետրվարի 1-ին, դադարեցվել են:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վահան Բաբայանը նշեց, որ նոր նստաշրջանում, ըստ կանոնակարգի, նոր նախագահ պետք է ընտրվի:
«ՀՀԿ-ից է լինելու հաջորդ նախագահը»,- ասաց Վահան Բաբայանը:
Նշենք, որ հանձնաժողովի նախագահ կդառնա կամ Խոսրով Հարությունյանը, կամ Սուքիաս Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ Վահան Բաբայանը հանձնաժողովի նախագահ էր նշանակվել դեկտեմբերին: Նա փոխարինել էր արդարադատության ներկայիս նախարար Արփինե Հովհաննիսյանը:




























