Լոռու մարզում 2-ամյա երեխան խորը այրվածքներ է ստացել տաք ջրից ու ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց:
NEWS.am-ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել փետրվարի 13-ի երեկոյան: Երեխային ծանր վիճակում անմիջապես տեղափոխել են Երեւան` Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն:
Դեռ պարզ չէ` ինչ հանգամանքներում է նա ստացել այրվածքները: