News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը վատացրել է ռուսաստանյան տնտեսության վերաբերյալ իր փետրվարյան կանխատեսումը: Փորձագետները 2016-ին Ռուսաստանի ՀՆԱ-ի մինչեւ 1,9 տոկոս անկում են կանխատեսում նախկին 1,2 տոկոսի փոխարեն, ասված է ԵՀ-ի գարնանային զեկույցում, հայտնում է Gazeta-ն: 

Միաժամանակ Եվրահանձնաժողովը բարելավել  է 2017-ին ՀՆԱ-ի կանխատեսումը` 0,3 տոկոսից մինչեւ  0,5 տոկոս:

«Ռուսաստանյան տնտեսության վրա ազդող հիմնական գործոններն առաջվա պես մնում են գեոպոլիտիկ իրավիճակը, նավթի գների թույլ աճը, ինչպես նաեւ Ռուսաստանի բանկի դրամական քաղաքականությունը», — ասված է զեկույցում:

Փորձագետները նաեւ նշում են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները   2017-ին պահպանելու ռիսկը կհանգեցնի «տնտեսական ինքնավստահության նվազման եւ ներդրումների վերականգնման դանդաղման»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ