News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանից analitik.am լրատվական կայքի տնօրենի, տնօրենի օգնականի եւ մամուլի ակումբի պատասխանատուի կողմից գումար շորթելու դեպքով հարուցված քրեական գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Քրեական գործը ՀՔԾ է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազի առանձին հանձնարարության կարգով:

Նշենք, որ քննչական կոմիտեն նախորդն օրն է գործի նյութերը փոխանցել դատախազություն: Քրեական գործ է հարուցվել ՔՕ   ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված շորթումը:

Հիշեցնենք, որ ոստիկանության փոխանցմամբ, մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ analitik.am լրատվական կայքի տնօրենը (Անի Հովհաննիսյան-խմբ.) կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իր՝ որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ եւ վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու եւ հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ:

Ի դեպ, նշված կայքը նաեւ աչքի էր ընկել փաստաբաններ Երվանդ Վարոսյանի եւ Լուսինե Սահակյանի դեմ հոդվածներ գրելով, կամ այլ կայքերից պատվիրված հոդվածներն արտատպելով։ Ներկայումս Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջաններ ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Երվանդ Վարոսյանի եւ Լուսինե Սահակյանի հայցն ընդդեմ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի եւ նրա մամուլի նախկին քարտուղար Հայկ Հակոբյանի, իսկ այդ գործում որպես երրորդ անձ ընդգրկված է analitik.am կայքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ