Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի ֆյուչրսները հունիսին մատակարարմամբ բարձրացել են մեկ բարելի դիմաց 46 դոլարից ավելիի, հայտնում է  Gazeta-ն` վկայակոչելով Bloomberg-ին:

Նշվում է, որ նավթի գներն աճել են Կանադայում անտառային հրդեհների ֆոնին, որոնք հանգեցրել են Ալբերտա նահանգից մատակարարումների կրճատման  օրական  1 մլն բարել չափով: Բացի այդ, նավթի գինն աճել է այն բանի պատճառով, որ Սաուդյան Արաբիայում փոխվել է նավթի նախարարը: 

Պարբերականի տվյալներով, կանադական անտառներում հրդեհները հանգեցրել են այնպիսի կրճատման, որը համարժեք է Կանադայի բիտումինային ավազում նավթի արդյունահանման մոտավորապես   40 տոկոսին: Իսկ Սաուդյան նավթային ընկերության նախագահին կփոխարինի Խալեդ ալ-Ֆալահը, որը իշխան Մուհամեդ բին Սալմանի դաշնակիցն է:    

Դեւիդ Լեննոքսը` սիդնեյյան Fat Prophets Fat-ի վերլուծաբանը հայտնել է, որ նավթային շուկան զգուշության վիճակում է կանադական հրդեհների հետեւանքով եւ գները մի քիչ ավելի բարձր է պահում այն բանի հետեւանքով, որ հրդեհները տեղի են ունենում հիմնական արտադրող շրջանին անմիջական հարեւանությամբ: 

Բացի այդ, վերլուծաբանը նշում է, որ Սաուդյան Արաբիայի իրավիճակը եւս ազդում է շուկայի վրա: 

«Կասկած չկա առ այն, որ սաուդյան քաղաքականությունն  ազդում է, մենք արտադրության նվազում ենք տեսնում ԱՄՆ-ում: Պահուստների առկայությունը հավանաբար թույլ չի տա անցնել լուրջ արագացման», — ընդգծել է նա: