News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսական տնտեսությունը 2015 թվականին հաղթահարել է ճգնաժամը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Գործազրկության ցածր մակարդակ՝ 6%-ից պակաս, չափավոր արտաքին պարտք՝ ամենացածրերից մեկը, առեւտրային հավասարակշռության ավելցուկ՝ 160 մլրդ դոլար 2015 թվականին»,- տնտեսական հիմնական ցուցանիշներն է թվարկել պետության ղեկավարը:

Նա նաեւ նշել է, որ ռուբլու ճկուն փոխարժեքի անցնելու՝ Ռուսաստանի Բանկի գործողությունները թույլ տվեցին տնտեսական հարմարվել եւ պահպանել ոսկու պահուստների բարձր մակարդակը: Մայիսի 1-ին դրանք կազմել են 391.5 մլրդ դոլար:

«Արդյունքում, ինչպես եւ փորձագետներն են խոստովանում, 2015 թվականի խորը ճգնաժամը կարելի է անցած համարել»,- Պուտինի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ