News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղության մերձճակատային հատվածում (Ակնա) հակառակորդի առաջապահ ուժերը միջդիրքային տարածքում հրդեհելով չեզոք գոտու խոտածածկույթը՝ նպատակ են ունեցել արցախյան կողմին հասցնել տնտեսական վնաս: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:

«Փորձում են տնտեսական վնասներ հասցնել արցախյան կողմին,  հատկապես սահմանամերձ շրջանների գյուղացիներն են վնասներ կրում դրանից: Սա ոչ միայն  սոցիալական խնդիր է առաջացնում, այլեւ հոգեբանական, քանի որ մարդիկ անընդհատ լարման մեջ են լինում, իսկ մյուս կողմից դատապարտելի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպեցին, կարողացան համաձայնության գալ որոշ կետերի շուրջ, պայմանավորվեցին վստահության կառուցման միջոցների շուրջ եւ դրան հաջորդեցին ոչ միայն հրադադարի  խախտումներ, այլեւ նմանատիպ սադրիչ գործողությունները, որոնք վստահության կառուցմանը չեն նպաստում»,-ասաց Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով, մայիսի 19-ին, հրդեհելով չեզոք գոտու խոտածածկույթը, ադրբեջանական կողմը մեծ վնաս չի հասցրել արցախյան կողմին՝ ժամանակին  կարողացել են կանխարգելիչ գործողություններով դադարեցնել հրդեհը. «Մայիսի 19-ից հետո նմանատիպ սադրիչ գործողություն չեն իրականացրել, այժմ մենք կանխարգելիչ քայլեր ենք ձեռնարկում՝ խոտածածկերը վերցվում են հսկողության տակ, որպեսզի անվտանգության գոտիներ ձեւավորվեն»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ