News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բանակցությունների այժմյան տեմպերի պահպանման դեպքում Թուրքիան 3000 թվականից շուտ ԵՄ անդամ չի դառնա: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը:

Ըստ ՏԱՍՍ-ի, ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում Քեմերոնը նշել է, որ «նույնիսկ մոտ ապագայի ծրագրերում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հնարավորություն չկա»:

«Նրանք հայտ են ներկայացրել 1987 թվականին: Եվ առաջընթացի այժմյան տեմպերի պահպանման դեպքում նրանք, հավանաբար, անդամակցության կհասնեն մոտավորապես 3000 թվականին, եթե հավատանք ամենավերջին կանխատեսումներին»,- հայտարարել է Քեմերոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ