News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Միլիարդատեր Դոնալդ Թրամփին մնացել է ստանալ եւս 8 պատվիրակների ձայներ՝ Հանրապետականների համագումարում նախագահի թեկնածու առաջադրվելու քարոզարշավում երաշխավորված հաղթանակ գրանցելու համար, հաղորդում է CNN-ը:

Վաշինգթոնի նահանգում փրայմերիզի նախնական տվյալներով, Թրամփը ստացել է 1229 պատվիրակների աջակցությունը: Հանրապետականների միասնական թեկնածու դառնալու համար անհրաժեշտ է ստանալ 1237 ձայն:

Այժմ Վաշինգթոնում մշակվել է քվեների 70 տոկոսը, որոնց արդյունքում Թրամփն ստացել է ընտրողների 76,2 տոկոսի աջակցությունը:

Հանրապետականների համագումարը, որտեղ հայտնի է դառնալու ԱՄՆ նախագահի պաշտոնի համար հանրապետականների միասնական թեկնածուի անունը, կկայանա հուլիսին Քլիվլենդ քաղաքում (Օհայո նահանգ): Թրամփը փաստաի ապահովել է իր առաջադրումը՝ մնալով առանց մրցակիցների:

Դեմոկրատների ճամբարում առաջատարը ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ