News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արեւմտյան երկրների առաջնորդները պարադոքսալ երեւույթի են բախվել. որքան շատ են նրանք առճակատման գնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այնքան շատ է նա դուր գալիս երկրի բնակիչներին, հայտնում է Bloomberg-ը:

Գործակալության տեղեկություններով՝ դրա համար միջոցներ են ձեռնարկվում ընդդիմության նկատմամբ, իսկ հեռուստատեսությամբ «լավ ցարի» կերպար է ստեղծվում, որը ազգին պաշտպանում է արտաքին թշնամուց:

Այդուհանդերձ, այս պահին, երբ Ռուսաստանը վերջին 2 տասնամյակների ընթացքում ամենաերկարատաեւ հետընթացի մեջ է հայտնվել, Պուտինի գործողություններին հավանություն տվողների թիվը շարունակում է նվազել: Այս ամիս այդ թիվը հասել է 80 տոկոսի, ինչը վերջին 2 տարում ամենացածր ցուցանիշն է: Սակայն դա ամեն դեպքում այն վարկանիշը չէ, որի մասին արեւմտյան առաջնորդները կարող են երազել, նշում է Bloomberg-ը:

Ընդ որում, ռուսաստանցիները պատմականորեն նախընտրում են պաշտպանել հենց ուժային մեթոդները, իսկ շատ պահպանողականներ, եթե անգամ չեն սիրում Պուտինին, ապա նրան իրական այլընտրանք չեն տեսնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ