News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բենզինը թանկացել է հարկային դրույքաչափերի փոփոխության հետեւանքով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից՝ անդրադառնալով վերջին օրերին բենզինի գնի 10 դրամով թանկացման փաստին:

Նշենք, որ վերջին օրերին հանրապետության բենզալցակայաններում բենզինի գնի աճ է նկատվում: Ռեգուլյար տեսակի բենզինը, որը սպառման ծավալներով ամենամեծն է, թանկացել է 1 լիտրի հաշվով 10 դրամով: Նախկին 370 դրամի փոխարեն այն վաճառվում է 380-ով:

Բենզինի գնի փոփոխության հետ կապված NEWS.am-ի հարցին ի պատասխան ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը պարզաբանեց. «Հանձնաժողովի կողմից գերիշխող դիրք ունեցող ընկերությունների բենզալցակայաններում կատարված դիտանցման տվյալներով 2016 թվականի մայիսի 23-ից բենզինի իրացման մանրածախ գինը 10 դրամով բարձրացել է: Տեղեկացնեմ, որ բենզինի մանրածախ գնի բարձրացումը հիմնականում պայմանավորված է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով: Մասնավորապես «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, եթե նախկինում բենզինի ներմուծման դեպքում 1 տոննայի համար գանձվող ակցիզային հարկի եւ ավելացված արժեքի հարկի հանրագումարը պետք է կազմեր նվազագույնը 112 000 ՀՀ դրամ, ապա օրենսդրական նոր փոփոխությունից հետո, 2016 թվականի մայիս 1-ից ներմուծված բենզինի 1 տոննայի համար գանձվող ակցիզային հարկի եւ ավելացված արժեքի հարկի հանրագումարը պետք է կազմի նվազագույնը 120 000 ՀՀ դրամ:

Հաշվի առնելով, որ ակցիզային հարկը եւ ավելացված արժեքի հարկը հանդիսանում են անուղղակի հարկատեսակներ, ուստի այդ հարկատեսակների դրույքաչափերի փոփոխությունները ուղղակիորեն անդրադառնում են ապրանքների վերջնական գների վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Ամենաշատ