News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում այսօր՝ մայիսի 28-ին մեկնարկած՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստին ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խոսել է կոռուպցիայի մեջ թաղված Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին՝ հակադարձելով Ադրբեջանի պատվիրակին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է  ԲՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:

«ՆԱՏՕ-ի ԽՎ տնտեսական անվտանգության հանձնաժողովի  նիստում, ի պատասխան ադրբեջանական հերթական ապատեղեկատվության, մասնավորապես, անդրադառնալով նշյալ վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամ Հասան Գուլիեւի ելույթում ադրբեջանական քարոզչության մշտական փաթեթին՝  20 տոկոս գրավյալ տարածք եւ այլն, ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն իր ելույթում հակադարձել է Ադրբեջանի պատվիրակին՝ խոսելով կոռուպցիայի մեջ թաղված Ադրբեջանի ռազմական ագրեսիայից։ ԲՀԿ պատգամավորը նշել է, որ այդ երկրի քաղաքական էլիտան՝ ի դեմս ալիեւյան կլանի,  սանձազերծեց ապրիլյան ռազմական արկածախնդրությունը՝ երկրի ներքին սոցիալ-տնտեսական եւ քաղաքական խնդիրներից սեփական ժողովրդի ուշադրությունը շեղելու համար։ Մելքումյանը Ալիեւի կլանը որակել է պատերազմ հրահրող իշխանություն: Իր ելույթում ԲՀԿ խմբակցության պատգամավորը նաեւ նշել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան ձախողվել է, եւ ԼՂՀ պաշտպանության բանակը յուրաքանչյուր նմանատիպ գործողության դեպքում տալու է  արժանի հակահարված»,- ասվում է հաղորդագրությունում:

Տպել
Ամենաշատ