News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Հյուսիսային պողոտայում, ավարտվեց այսօր՝ մայիսի 29-ին առավոտյան ժամը 11-ից մեկնարկած NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ընդհանուր առմամբ, հանգանակվել է 2մլն 450 հազար դրամ։ Թեեւ ակցիան ավարտվել է, սակայն հանգանակությունը դեռ շարունակվում է, եւ ցանկություն ունեցողները կարող են մասնակցել հանգանակությանը։

Նշենք, որ ակցիային մասնակցել են մասնավորապես, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, նախարարներ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Լոքյանը, Արտեմ Ասատրյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Հովհաննես Սահակյանը, Մարգարիտ Եսայանը, Արագած Ախոյանը, Ռուզաննա Մուրադյանը, Վահե Էնֆիաջյանը, ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, քաղաքական գործիչներ Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանը, Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը, գործարար Խաչատուր Սուքիասյանը։

Պաղպաղակները վաճառել են են քաղաքական– հասարակական գործիչներն ու շու բիզնեսի աստղերը, ճանաչված մարզիկները։ Մասնավորապես, «Ֆուլ հաուս» սիթքոմի աստղերը, Անդրանիկ Հարությունյանը, Մկրտիչ Արզումանյանը, Գայանե Ասլամազյանը, Անահիտ Կիրակոսյանը, Դիանա Շատվերյանը, Գրիգոր Կյոկչյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Սոնա Ռուբենյանը, Նարեկ Մակարյանը, Սոնե Սիլվերը, Շուշաննա Թովմասյանը, Մերի Մակարյանը, Անահիտ Շահբազյանը, Լայանան, Նաիրա Մովսիսյանը, Ժաննա Բուտուլյանը,  Բեն Ավետիսյանը, Ադրիանա Գալստյանը, Լենա Ղազարյանը, Անուշիկ Ալավերդյանը, Եվա Բաղդասարյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Իրինա Հարությունյանը, Հայկո Հովհաննիսյանը, Արաքս Կետիկյանը, Ասյա Հովսեփյանը, Լուիզա Կարապետյանը, Լուիզա Ներսիսյանը, Լուսինե Բադալյանը, Հայկո Չոմոյանը, Շուշան Երիցյանը, Սյուզի Մելիքյանը, Էրիկ Անթառանյանը, Դալիթան, Ելենա Վարդանյանը, Անժելա Սարգսյանը, Թամարա Պետրոսյանը:

Բարեգործական ակցիայի այցելու երեխաները նվերներ են ստացել, նրանց համար կազմակերպվել են խաղեր՝ մուլտֆիլմերի հերոսների մասնակցությամբ։ Ակցիան սկսվել է «Երեւանյան թմբուկներով» եւ փողային նվագախմբով։

Ակցիան ուղեկցվել է բացօթյա համերգով, որի առաջին հատվածը նախատեսված էր մանուկների համար: Համերգի ընթացքում ելույթ ունեցան հատուկ այդ նպատակով Մարտակերտից ժամանած արցախցի երիտասարդ ռեփերները՝  Martakert Cypher-ի տղաները,  Քրիստինե Մանգասարյանը, Հայկ Պետրոսյանը, Արշոն, Տիկոն, «Մեծ Հայքի» Նարեկը, Սոֆի Դեւոյանի մշակույթի կենտրոնի սաները, Զարուհի Բաբայանի երգի ստուդիայի փոքրիկ երգիչները, Նաիրա Գյուրջինյանի «Վաղորդյան կաթիլներ» երգչախումբը, երգահան, պրոդյուսեր Զառա Պետրոսյանը  ներկայացրել է համերգային ծրագիր, որի ընթացքում ելույթ են ունեցել Միկան, Մերի Քոչարյանը, Յանա Հովհաննիսյանն ու Դալիթան, Լուսինե Ղազարյանը, էլինա Չոլախյանը, Մաշան, Նարեկ Վարդանյանը, Ինգա և Լիոն դուետը, «Սալսա» պարային ստուդիայի կատարողները:

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ