News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կիրակի լույս երկուշաբթի գիշերը ջրհեղեղների պատճառով առնվազն երեք մարդ է զոհվել Գերմանիայում, հայտնում է պարբերականը վկայակոչելով տեղական իշխանություններին:

Բադեն Վյուրտեմբերգ դաշնային հողում Շվեբիշ Գմյունդ քաղաքում մարդիկ զոհվել են, երբ փորձել են մեկին դուրս բերել անձրեւի պատճառով ջրի տակ հայտնված ավտոտնակից: Մունիցիպալիտետի ներկայացուցիչների խոսքով, զոհվածներից մեկը հրշեջ ծառայության աշխատակից էր:

Վայսբախ կոմունայում ստորգետնյա ավտոտնակում հայտնաբերվել է եւս մեկ մարդու մարմին, որը մահացել էր ջրհեղեղի պատճառով:

ՆԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ ոստիկանությունը կասկածներ ունի, որ հրշեջ ծառայության եւս մի քանի աշխատակիցներ են տուժել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նաեւ հայտնում են, որ վատ եղանակի պատճառով քանդվել է առնվազն մեկ բնակելի տուն, որոշ թաղամասերում խնդիրներ են սկսվել էլեկտրաէներգիայի ու ջրի մատակարարման հետ:

Welt թերթի տվյալներով, Բադեն Վյուրտեմբերգում ջրհեղեղների հետեւանքով բազմաթիվ տների բնակիչների ստիպված են եղել տարհանել: Ուլմ քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ մեկ գիշերվա ընթացքում 500 ահազանգ են ստացել: Ջրի մակարդակը որոշ տեղերում 1.7 մետրի է հասել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ