News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բելառուսի իրավապահ մարմինները ձերբակալել են միջազգային հանցավոր խմբի անդամներին, որոնք 3 մլն դոլար արժողությամբ ավելի քան   9 կգ մետադոն էին տեղափոխում: Այդ մասին հայտնել է Բելառուսի Ներքին գործերի նախարարությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Ձերբակալվածները   միջազգային հանցավոր խմբի անդամներ էին, որը երկար ժամանակի ընթացքում զբաղվել է Միջին Ասիայից Եվրամիության երկրներ, Բելառուս եւ Ուկրաինա թմրանյութի, այդ թվում` հերոինի մատակարարմամբ», - նշել են ՆԳՆ-ից: 

Այնտեղ տեղեկացրել են, որ Մոգիլեւյան շրջանում հատուկ գործողության ընթացքում ստուգման համար կանգնեցվել է «Ժիգուլի» ավտոմեքենա, որում գտնվել են Ուկրաինայի  38 տարեկան նախկինում դատված քաղաքացի եւ Մոգիլեւյան շրջանի  26 տարեկան չաշխատող բնակիչ: Տրանսպորտային  միջոցի ստուգման ընթացքում հատուկ կառուցված թաքստոցներում օպերատիվ աշխատողները հայտնաբերել եւ առգրավել են   «մետադոնի փաթեթ ընդհանուր ավելի քան 9 կգ քաշով, ինչը հավասար է թմրանյութի ավելի քան  200 հազար չափաբաժնի մոտ 3 մլն դոլար արժողությամբ», - ճշտել են ՆԳՆ-ից: 

Բելառուսի ոստիկանության տվյալներով, այս խմբավորման այլ անդամներ արդեն հայտնվել էին օպերատիվ աշխատակիցների տեսադաշտում: Մասնավորապես, հիշեցրել են ՆԳՆ-ից, 2010-ին Ասիայից Եվրոպա թմրանյութի մատակարարման ուղու դադարեցման գործողության ընթացքում Բելառուսում ձերբակալվել էր տեղափոխողներից մեկը, որը   27 կգ հերոին էր տեղափոխում գլուխ սոխի անվան տակ: Հետագայում նա դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: 

Ներկայումս օպերատիվ քննչական միջոցառումները, այդ թվում` տվյալ հանցավոր խմբի կազմակերպչի հետախուզման ուղղությամբ, շարունակվում են: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ