News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պետական ոլորտի համընդհանուր գործադուլ է սկսվել Բելգիայի ֆրանսալեզու մասում ՝ Վալոնիայում ու Բրյուսելում:  հոլանդերեն խոսող Ֆլանդրիան շարունակում է աշխատել:

Գործադուլին մասնակցում է պետծառայողների մեծ մասը: Հանրային ծառայությունների, տրանսպորտի ու երկաթգծերի մեծ մասի աշխատանքը դադարեցվել է: Առավոտյան ժամերին Վալոնիայի՝ Բրյուսել, Նամյուր, Լյեժ ու այլ խոշոր քաղաքներ տանող ավտոմայրուղիներին գոյաացել էին 280 կմ երկարությամբ խցանումներ, հայտնում է RTBF-ը:

Բրյուսելում արհմիությունները մտադիր են հանրահավաք անել՝ 10 հազար մարդու մասնակցությամբ, բայց հարց է առաջանում, թե ինչպես են նրանք կարողանալու հասնել քաղաքի կենտրոն:

Օդանավակայանների աշխատակազմը նախազգուշացրել է երկրի օդանավակայանների աշխատանքում հնարավոր խափանումների մասին:

Դպրոցներն ու հիվանդանոցները հիմնականում բաց են, սակայն երեխաները դասի չգնալու օրինական պատճառաբանություն ունեն, եթե նրանց դպրոցը սեփական ավտոբուս չունի, իսկ հանրային տրանսպորտը գրեթե չի աշխատում:

Գործադուլի գլխավոր նպատակն է հասնել նրան, որ կառավարությունը վերանայի պետական ծառայությունների օպտիմալացման ու վերակազմակերպման ծրագրերը, որոնց նպատակը ծախսերի կրճատումն է: Բացի դրանից արհմիությունները պահանջում են հրաժարվել սոցիալական բարեփոխումից, որը նախատեսում է աշխատանքային շաբաթը 38 ժամից դարձնել 40 ժամ, նաեւ կենսաթոշակային տարիքի շեմի բարձրացում: 

Սա այս ամսվա առաջին բողոքի ցույցը չէ հարավային Բելգիայում: Ապրիլի վերջից այստեղ շարունակվում է բանտերի աշխատակիցների գործադուլը, իսկ մայիսի 25-ից ՝ երկաթուղագործների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ