Արմավիրի մարզի Արագած գյուղում մայիսի 24-ին նախնական տեղեկություններով դստեր կողմից կացնահարված 76-ամյա կինը մայիսի 31-ին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ հիվանդանոցից։
Նշենք, որ 76-ամյա կինը բնակվում էր 46-ամյա դստեր հետ, որը հոգեկան շեղումներ ունի:
Փաստի առթիվ հարուցվել է քրեկանա գործ` ՀՀ ՔՕ.-ի 34-104 հոդվածով՝ Սպանության փորձ: