News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Նուբարաշենում զինվորական կրակարանի մոտ գտնվող ջրամբարում  այսօր՝ հունիսի 29-ին,  ջրահեղձ եղած 20-ամյա Էդգարը երկու օր առաջ էր խոսել մայրիկի հետ եւ ասել՝ լավ է, թող պատրաստվեն, որ վաղը վերադառնալու է տուն: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էդգարի հորաքույրը՝ Կատյա Չաղլյանը. «զանգել մորն ասել էր՝ «Լավ եմ, պատրաստվեք, վաղը գուքամ»»: Նա նշեց, որ Էդգարի մայրն ու հայրն իրենց միակ զավակի՝ բանակից վերադառնալու կապակցությամբ պատրաստություն տեսնելիս են եղել, երբ զանգել եւ հաղորդել են՝ Էդգարը մահացել է:

Կատյա Չաղլյանի խոսքով՝ Էդգարի ծնողներն արդեն մի քանի ժամ է փորձում են մանրամասներ ճշտել՝  ինչպես է պատահել դեպքը, ոնց է Էդգարը հայտնվել ջրամբարում եւ խեղդվել. «Զանգել են զինկոմիսարիատից, կանչել են՝ արեք ձեր երեխեն մեռել է, էնտեղից եկել է էս խեղճ մարդը ընկել է, ինֆարկտ կտանի: Ժամը 8-ին Երեւան էին կանչելու, որ  դիակը տեսնեն, հրաժարվան՝ վաղը արիք ըսին: Նստած տունը, ոչ մի բանից տեղյակ չենք»,-ասաց նա:

Կատյա Չաղլյանը նշեց, որ Էդգարը գոհ է եղել ծառայությունից եւ ոչ մեկից բողոք չի  ունեցել:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Երեւանի Նուբարաշենում զինվորական կրակարանի մոտ գտնվող ջրամբարում  այսօր՝ հունիսի 29-ին,  ջրահեղձ եղած 20-ամյա երիտասարդը երկու տարվա զինծառայող էր, նա մի քանի օրից ծառայությունն ավարտելու էր:

Էդգար Չաղլյանը ընտանիքի միակ երեխան էր,  Շիրակի  մարզի Արթիկ քաղաքի բնակիչ:

Երիտասարդի խեղդվելու հանգամանքները ճշտվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Ամենաշատ