News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի կալանքի հարցը կքննվի այսօր` հուլիսի 31-ին: Այս մասին այսօր NEWS.am-ին, ասաց նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը: Նա նշեց, որ դեռ պարզ չէ` Պավլիկ Մանուկյանը դատարան կտեղափոխվի, թե ոչ:

Նշենք, որ Պավլիկ Մանուկյանը գտնվում է Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցում:

Ավելի վաղ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, թե Պավլիկ Մանուկյանն ինքնուրույն է շնչում, սակայն դեռեւս գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, քանի որ բուժման անհրաժեշտություն կա այնտեղ:

Հիշեցնենք, ըստ ոստիկանության հաղորդագրության, Պավլիկ Մանուկյանն եւ նրա որդին ոտքերի հատվածում հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով։ Հուլիսի 27-ին Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

Ըստ մեղադրանքի` մի դեպքում նախատեսվում է  6-12, մյուս դեպքում 3-8 տարվա ազատազրկում: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ