News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կանայք ավելի լավ են հիշում ռոմատիկ կատակերգական ֆիլմերը, իսկ տղամարդիկ՝ մարտաֆիլմերը: Դորթմունդի Տեխնիկական համալսարանի գիտնականների կարծիքով՝ դա պայմանավորված է գենդերային տարբերություններով: Գիտնականները կամավորության սկզբունքով հետազոտությանը ներգրավել են 160 տղամարդու եւ կնոջ, հայտնում է The Daily Mail-ը:

Նրանց ցույց են տվել «Նոթինգ Հիլլ» ռոմանտիկ կատակերգական ֆիլմից եւ «Ամուր կաղին» մարտաֆիլմից 30 րոպեանոց հատվածներ: Այնուհետեւ մասնակիցներին առաջադրվել է ֆիլմերի մասին 30 հարցով թեստ: Նրանց, օրինակ, հարցրել են հերոսների անունների եւ աչքերի գույների մասին: Կամավորները թեստի մասին նախապես չէին զգուշացվել: Գիտնականներին նաեւ հետաքրքրել է՝ նրանց դո՞ւր են եկել ֆիլմերը:

Փորձը կրկնվել է «Հաշվեհարդար» մարտաֆիլմից եւ «Ամելի» ռոմանտիկ կատակերգական ֆիլմից հատվածների ցուցադրությամբ: Հետազոտությամբ պարզվել է, որ կանայք ավելի լավ են հիշել ռոմանտիկ կատակերգությունները, իսկ տղամարդիկ՝ մարտաֆիլմերը: Մասնագետները հաշվի են առել այն գործոնները, որոնք կարող էին արդյունքների վրա ազդել:

Նրանք պարզել են, որ կանանց մանուկ հասակից սովորեցնում են զգացմունքային, քնքուշ եւ ըմբռնող լինել, իսկ տղամարդկանց՝ ինքնավստահ եւ մրցունակ: Հավանաբար այդ պատճառով են նրանք ավելի լավ հիշում իրենց սեռին համապատասխանող ֆիլմերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ