News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բոսնիայում ամուսնական զույգը նախապես կազմակերպել եւ մասնակցել է սեփական հուղարկավորությանը: Այս մասին գրում է Associated Press-ը:

61-ամյա Դրագան եւ 65-ամյա Դրագիցա Մարիչները բացատրել են, որ երեխաներ չունեն եւ ոչ ոք չի կազմակերպի իրենց հուղարկավորությունը, այդ պատճառով որոշել են ինքնուրույն հոգալ այդ մասին: Ամուսինները նաեւ հույս են ունեցել հանդիպել վաղեմի ընկերներին ու ազգականներին եւ մի լավ ուրախանալ սեփական թաղմանը: Պոեզդինա գյուղում կազմակերպված արարողությանը շուրջ 200 մարդ է մասնակցել:

Ըստ Lenta-ի՝ թաղմանը Դրագանը հուզիչ ելույթ է ունեցել, այնուհետեւ հավաքվածները գնացել են մոտակա ռեստորան եւ ամբողջ գիշեր պարել եւ ուրախացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ