News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բրիտանական «Gin Tub» բարի սեփականատեր Սթիվ Թայլերը որոշել է իր հյուրերին վերադարձնել առանց սմարթֆոնների շփվելու հնարավորությունը: Դրա համար նա բարի առաստաղին Ֆարադեյի վանդակ է տեղադրել. այս սարքը էկրանավորում է արտաքին էլեկտրամագնիսական դաշտերը:

Այսպիսով՝ բարում բջջային կապ եւ համացանց չկա: Սմարթֆոնի փոխարեն այցելուները կարող են օգտվել հնաոճ հեռախոսից, որն առկա է յուրաքանչյուր սեղանին: Այդ հեռախոսներով կարելի է կապվել բարմենի հետ եւ պատվեր կատարել կամ զրուցել այլ սեղանների շուրջ հավաքված հաճախորդների հետ:

Ըստ kedem-ի՝ «Gin Tub»-ը բացման օրից ի վեր ամեն երեկո լի է այցելուներով, որոնք հոգնել են ժամանակակից տեխնոլոգիաներից եւ ցանկանում են պարզապես թուլանալ ու ժամանակ անցկացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ