News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են գենը, որից կախված է սուրճ օգտագործելու սովորույթը: Պարզվել է, որ PDSS2 գենը կրողները զգալիորեն քիչ են խմում այդ ըմպելիքը: Ըստ Lenta-ի՝ այս բացահայտման մասին հրապարակվել է Scientific Reports ամսագրում:

Գենետիկայի մասնագետներն Իտալիային հարավային փոքրիկ գյուղում 340, ինչպես նաեւ երկրի հյուսիս-արեւելյան վեց գյուղերի 843 բնակիչների տվյալներ են հավաքել: Նրանց խնդրել են նշել, թե օրական քանի գավաթ սուրճ են ըմպում:

Գիտնականների խոսքով՝ PDSS2 գենը նվազեցնում է կոֆեինի ճեղքման՝ բջիջների ունակությունը, նյութին ստիպելով ավելի երկար մնալ օրգանիզմում: Հետեւաբար, այդ գենի կրողներն ավելի քիչ են սուրճ օգտագործում:

Նույնպիսի տվյալներ են ստացվել նաեւ Նիդեռլաների 1731 բնակիչների շրջանում անցկացված հետազոտության արդյունքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ