News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիական համալսարանի գիտաշխատողները գիտափորձ են անցկացրել՝ պարզելով, որ տարեց մարդկանց ներաշխարհն ավելի լավ վիճակում է, քան երիտասարդներինը: Այս մասին գրում է Informing-ը:

Հետազոտությանը տարբեր տարիքի մի քանի հազար մարդ է մասնակցել: Հարցման արդյունքում պարզվել է, որ տարեց մարդիկ իրենց ավելի երջանիկ են զգում, քան երիտասարդները:

Հետաքրքիր է, որ 20 եւ 30 տարեկաններն ավելի հաճախ են բողոքել դեպրեսիայից եւ կյանքից անբավարարությունից: Սակայն հոգեկան առողջության առումով ամենավատ ցուցանիշները 45-55 տարեկանների շրջանում են:

Գիտնականների կարծիքով՝ տարեցների հոգեկան առողջությունը բարելավվում է այն պատճառով, որ տարիքի հետ անհանգստացնող իրադարձությունների հանդեպ վերաբերմունքը փոխվում է, նաեւ սթրեսային իրավիճակները հաղթահարելու սովորույթներ են ձեւավորվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ